12:07  ,  9 դեկտեմբերի, 2020

«Փյունիկի» գլխավոր տնօրեն. Ոչինչ կորած չէ

Երևանի «Փյունիկի» գլխավոր տնօրեն Վլադիսլավ Խապսասն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում անդրադարձել է թիմի գրանցած արդյունքներին:

Ինչպե՞ս եք գնահատում «Փյունիկի» ներկայիս դիրքն առաջնությունում:

Մրցաշրջանի այս հատվածը շատ բարդ էր: Ներկայիս արդյունքն ունի օբյեկտիվ ու ոչ օբյեկտիվ պատճառներ: Ես հասկանում եմ, որ երկրպագուները մեզանից բոլորովին այլ բան են ակնկալում: Եվ մենք շնորհակալ ենք նրանց, որ աջակցում են մեզ դժվար պահերին: Սա շատ կարևոր է ամբողջ թիմի համար: Ֆուտբոլիստներից բողոքներ չկան, նրանք ամեն խաղում պայքարում են իրենց ուժերի ներածին չափով:

Գո՞հ եք թիմի գլխավոր մարզչի աշխատանքից:

Մենք լիովին վստահում ենք Արտակին և միասին «Փյունիկն» ավելի ուժեղ կդարձնենք:

Ինչպե՞ս եք պատրաստվում ուղղել իրավիճակը:

Ձմեռային ընդմիջումից առաջ մեզ մնացել է ընդամենը մեկ հանդիպում «Շիրակի»հետ: Ձմռանը մենք ամեն ինչ կանենք մեր կազմն ավելի ուժեղ դարձնելու և ուսումնամարզական հավաքներին լավ աշխատելու համար: Ոչինչ կորած չէ, ամբողջ պայքարը դեռ առջեւում է:

Դուք նշեցիք նոր խաղացողներով համալրվելու մասին: Պատրաստվու՞մ եք հրաժեշտ տալ «Փյունիկի» ներկայիս խաղացողներից որևէ մեկին:

Կարծում եմ` 1-2 խաղացողներ կհեռանան թիմից:

Իսկ պատրաստվու՞մ եք որևէ կերպ փոխել թիմի նպատակները մրցաշրջանի համար:

Նախորդ մրցաշրջանի համեմատ, ակումբի բյուջեն զգալիորեն նվազել է, բայց ես գտնում եմ, որ մենք ունենք անհրաժեշտ ամեն ինչ մեր նպատակին հասնելու համար ՝ այն է, եվրագավաթների ուղեգիր նվաճել:

Բյուջեի կրճատումն որևէ կերպ ազդե՞լ է ակումբի կայունության վրա:

Մենք շատ խնամքով ենք տնօրինում բյուջեն և ժամանակին կատարում ենք մեր բոլոր պայմանավորվածություններն ու պարտավորությունները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում