23:00  ,  7 դեկտեմբերի, 2020

Մխիթարյան․ Կփորձենք տհաճություններ պատճառել բոլոր հավաքականներին

Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում մեկնաբանել  է Քաթարում կայանալիք 2022թ․ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանության արդյունքները:

«Կարծում եմ՝ վատ խումբ չէ մեզ համար: Հիմա հեշտ մրցակիցներ չկան, բայց կարող եմ ասել, որ խումբն ամենաբարդը չէ: Տարբեր խաղաոճերով հավաքականների դեմ ենք խաղալու և կփորձենք հնարավորինս լավ պատրաստվել և պայքարել բոլոր թիմերի դեմ: Կձգտենք տհաճություններ պատճառել բոլոր մրցակիցներին և շատ միավորներ վաստակել»,- ասել է «Ռոմայի» կիսապաշտպանը:

Հայաստանի հավաքականն ընդգրկվել է J խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Գերմանիան, Ռումինիան, Իսլանդիան, Հյուսիսային Մակեդոնիան և Լիխտեյնշտեյնը:

Վիճակահանության արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով