Ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի շապիկը ամերիկյան աճուրդում վաճառվել է 320 հազար դոլարով, հաղորդում է ESPN-ը:
Այդ շապիկով Ջորդանը 1984 թվականին իր առաջին պայմանագիրն է կնքել «Չիկագո Բուլզի» հետ: Դա NBA-ի լեգենդի մարզաշապիկի համար երբևէ վճարված ամենամեծ գումարն է:
Այս տարվա հուլիսին Մայքլ Ջորդանի մարզաշապիկներից մեկը վաճառվել էր 288 հազար դոլարով:
Ջորդանը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 6-ակի չեմպիոն է «Չիկագոյի» կազմում: Բոլոր եզրափակիչ շարքերում նա ճանաչվել է ամենաարժեքավոր խաղացող: ԱՄՆ-ի հավաքականի կազմում նա 2 անգամ դարձել է օլիմպիական չեմպիոն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում