17:17  ,  20 սեպտեմբերի, 2012

Ֆերնանդո Ալոնսո. Սինգապուրը չի ներում սխալներ

Սինգապուրի Մեծ մրցանակը բարդ է հոգեբանական տեսանկյունից, քանի որ ամբողջ ընթացքում մտածում ես սխալ թույլ չտալու մասին, հայտարարել է «Ֆերարիի» իսպանացի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն։

 «Սինգապուրն ունի հետաքրքիր ավտոարշավարան։ Այս մրցուղին չի ներում սխալներ։ Այդ իմաստով այն հիշեցնում է Մոնակոն։ Պետք է ռիսկի դիմել սեփական հնարավորությունների առավելագույնը բացահայտելու համար, բայց սխալ թույլ չտալ։ Այլ մրցուղիներում կան անվտանգության գոտիներ եւ մրցուղուց դուրս գալու հետեւանքով կփչանա միայն մեկ շրջանդ, իսկ Սինգապորում՝ ամբողջ մրցարշավը։

Սինգապուրում մրցարշավն անցկացվում է բարձր ջերմաստիճանի եւ խոնավության պայմաններում։ Այն բարդ է նաեւ հոգեբանական տեսանկյունից, քանի որ ամբողջ ընթացքում մտածում ես սխալ թույլ չտալու մասին։

«Մաքլարենը» հաղթել է նախորդ երկու փուլերում, այդ պատճառով ֆավորիտ է համարվում նաեւ Սինգապուրում։ Սակայն մենք հույս ունենք, որ կկանգնեցնենք նրանց հաղթարշավը։ Մենք մրցունակ ենք եղել Մոնակոյում եւ Կանադայում, որոնք նման են Սինգապուրին, այդ պատճառով տրամադրված ենք լավատեսորեն»,- աշխարհի կրկնակի չեմպիոնի խոսքը մեջբերում է «Ֆերարիի» կայքը։

Ֆորմուլա-1-ի Սինգապուրի Մեծ մրցանակի խաղարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 21-ից 23-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում