14:07  ,  3 դեկտեմբերի, 2020

ՉԼ. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի և գոլի հավակնորդները

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի և գոլի հավակնորդներին:

Մրցաշարի խմբային փուլի 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են Օլիվյե Ժիրուն («Չելսի»), Իրֆան Ջան Կահվեչին («Իստանբուլ Բաշակշեհիր»), Ռոմելու Լուկակուն («Ինտեր») և Մերգիմ Բերիշան («Զալցբուրգ»):

Լավագույն գոլի հեղինակի մրցանակին հավակնում են Անտուան Գրիզմանը («Բարսելոնա»), Ալեքսանդր Շոլցը («Միդտյուլանդ»), Մոհամեդ Կամարան («Զալցբուրգ») և Իրֆան Ջան Կահվեչին («Իստանբուլ Բաշակշեհիր»):

Մրցանակների հաղթողներին կորոշեն երկրպագուները՝ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացվող քվեարկության միջոցով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում