Միջազգային օլիմպիական կոմիտեի գերմանացի նախագահ Թոմաս Բախը կլինի միակ թեկնածուն կազմակերպության նախագահի ընտրությունում։
Թեկնածուների առաջադրման ժամկետն ավարտվել է նոյեմբերի 30-ին։ ՄՕԿ նախագահի ընտրությունը տեղի կունենա 2021թ․ մարտին Աթենքում անցկացվելիք ՄՕԿ-ի 137-րդ նստաշրջանում, հաղորդում է ՄՕԿ-ի կայքը։
Ընտրվելու դեպքում, Թոմաս Բախը կպաշտոնավարի մինչեւ 2025 թվականը։
Թոմաս Բախը ՄՕԿ-ը գլխավորում է 2013 թվականից։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում