Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, թրամարտի Ռուսաստանի հավաքականի անդամ Յանա Եգորյանը երեխայի է սպասում: Այդ մասին 26-ամյա մարզուհին հայտնել է ռուսական Առաջին ալիքի «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման ընթացքում:
«Ծրագրում էի ևս մեկ ոսկե մեդալ նվաճել Տոկիոյում, որպեսզի դու դարձյալ հրավիրեիր ինձ: Օլիմպիական խաղերը հետաձգեցին և պետք էր մտածել, թե ինչ անել, որպեսզի դու դարձյալ հրավիրեիր ինձ: Ես հղիացա, նաև ֆիլմ նկարահանեցին: Եվ ես մտածեցի՝ այո, ինձ կանչեցին Առաջին ալիք»,- հաղորդման ընթացքում ասել է Յանա Եգորյանը:
Հայ մարզուհին «Երեկոյան Ուրգանտ» հաղորդմանը հյուրընկալվել էր սուսերամարտի մասին պատմող «На острие» ֆիլմի շնորհանդեսի հաջորդ օրը: Եգորյանը նույնպես մասնակցել է ֆիլմի նկարահանումներին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:04 , 28 օգոստոսի
01:02 , 28 օգոստոսի
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի