11:12  +04,  28 նոյեմբերի, 2020

Դուբլի հեղինակ դարձած Էդուարդ Սպերցյանը՝ տուրի խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 24-րդ տուրում «Կրասնոդար-2»-ը հյուրընկալվելիս 2:4 հաշվով պարտվել է Մոսկվայի «Տորպեդոյին»: Կրասնոդարցիների կազմում դուբլի հեղինակ է դարձել հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը գոլերից մեկը խփել է 11 մետրանոցից: 20-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ խաղին:

Ռուսաստանի ազգային լիգայի վարկածով Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է տուրի խորհրդանշական հավաքականում:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը մի քանի հանդիպում է անցկացրել «Կրասնոդարի» գլխավոր թիմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ