11:52  ,  27 նոյեմբերի, 2020

Կապելո. «Ինտերը» կարող էր ավելի լավ իրեն դրսևորել «Ռեալի» հետ խաղում

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում «Ինտերի» նկատմամբ «Ռեալի» տարած հաղթանակը:

««Ինտերը» վատ սկսեց հանդիպումը, ինչից կարողացավ օգտվել «Ռեալը»: Առաջին խաղակեսում «Ռեալն» ակնհայտորեն ավելի ուժեղ էր մրցակցից:

Երկրորդ խաղակեսում «Ինտերի» պաշտպանների խաղը սկսեց ինձ դուր գալ: Իհարկե, «Ինտերը» կարող էր իրեն ավելի լավ դրսևորել, քանի որ «Ռեալն» այնքան էլ լավ մարզավիճակում չէր գտնվում»,- Կապելոյի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ «Ռեալը» հաղթանակ է տարել «Ինտերի» նկատմամբ 2:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում