12:17  ,  26 նոյեմբերի, 2020

Ռամոսն առաջարկներ չի ստացել այլ ակումբներից

Մադրիդի «Ռեալի» իսպանացի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը կշարունակի մրցելույթներն Արքայական ակումբում:

El Partidazo-ի հաղորդմամբ՝ 35-ամյա պաշտպանն առաջարկներ չի ստացել այլ ակումբներից և ստիպված է ընդունել «Ռեալի» նոր պայմանագրի առաջարկը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալի» ղեկավարությանը հաջողվել է նոր պայմանագրի հարցում համաձայնության գալ 35-ամյա ֆուտբոլիստի հետ: Իսպանիայի չեմպիոնը Ռամոսի հետ կկնքի 2 տարվա պայմանագիր:

Ռամոսն ու «Ռեալը» չէին կարողանում համաձայնության գալ իսպանացի պաշտպանի նոր պայմանագրի կետերի շուրջ: Արքայական ակումբը պատրաստ էր միայն 1 տարով երկարաձգել Ռամոսի պայմանագիրը, սակայն 34-ամյա ֆուտբոլիստը պահանջում էր 2 տարվա պայմանագիր:

Հիշեցնենք, որ Սերխիո Ռամոսը «Ռեալում» հանդես է գալիս 2005 թվականից: Նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2021-ի ամռանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում