11:08  ,  26 նոյեմբերի, 2020

էրիկսենը կարող է վերադառնալ Պրեմիեր լիգա

Միլանի «Ինտերի» դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը կարող է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա:

ESPN-ի տեղեկություններով՝ 28-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու ցանկություն ունի Լոնդոնի «Արսենալը»:

Միլանյան ակումբը պատրաստ է վաճառել Էրիկսենին, եթե նրա դիմաց ստանա 16 միլիոն եվրոյի առաջարկ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ միլանյան ակումբը փոխարինող է փնտրում 28-ամյա Էրիկսենին: «Ինտերի» ուշադրության կենտրոնում են հայտնվել «Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ֆրեդը:

Դանիացի ֆուտբոլիստն «Ինտեր» է տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Լոնդոնի «Տոտենհեմից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում