Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի՝ «Լայպցիգի» հետ հանդիպումից իր սպասելիքների մասին:
«Այս հանդիպումը լինելու է մեր խմբի եզրափակիչը: ՊՍԺ-ն խաղադաշտ է դուրս գալու միայն հաղթելու ու փլեյ-օֆֆ դուրս գալու նպատակով:
Դեռ չենք որոշել, թե ինչ մարտավարություն ենք կիրառելու այս խաղում: Խաղադաշտ դուրս կգանք կամ 4-4-2 կամ էլ 4-3-3 մարտավարությամբ»,- Տուխելի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
H խմբում «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լայպցիգն» ունեն 6-ական միավոր, ՊՍԺ-ն ու «Իստանբուլ Բաշակշեհիրը»՝ 3-ական միավոր:
ՊՍԺ - «Լայպցիգ» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 24-ին Երևանի ժամանակով 23:55-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում