13:46  ,  23 նոյեմբերի, 2020

Ի՞նչ էին խորհրդանշում А Սերիայի ֆուտբոլիստների դեմքի կարմիր գծերը (ֆոտո)

Իտալիայի առաջնության 8-րդ տուրի խաղերում ֆուտբոլիստները դաշտ էին դուրս եկել դեմքին կարմիր գծերով: А Սերիան այդ ակցիան անցկացրել է WeWorld Onlus-ի հետ, որը կանանց ու երեխաների իրավունքը պաշտպանող բարեգործական կազմակերպություն է: Նոյեմբերի 25-ը դրա դեմ պայքարի օրն է:

Իտալիայի առաջնությունում այդ ակցիան անցկացվել է չորրորդ տարին անընդմեջ: Այդ կերպ А Սերիայի ղեկավարությունը փորձում է բարձրաձայնել ամբողջ աշխարհում կանանց դեմ բռնության մասին:

Հիշեցնենք, որ այս տուրում «Ռոման» 3:0 հաշվով տնային հաղթանակ էր տարել «Պարմայի» նկատմամբ, իսկ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել էր դուբլի հեղինակ: Իտալիայի ընթացիկ առաջնությունում 31-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 8 խաղի և դարձել 5 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում