ANOTHER ONE
— AS Roma English (@ASRomaEN) November 22, 2020
@HenrikhMkh taps in his second to make it 3-0!
#ASRoma #RomaParma pic.twitter.com/8G03NwlCCu
Իտալիայի առաջնության 8-րդ տուրի խաղում «Ռոման» ընդունեց «Պարմային» եւ առավելության հասավ 3։0 հաշվով։
Դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
28-րդ րոպեին աչքի ընկավ իսպանացի հարձակվող Բորխա Մայորալը, իսկ 4 րոպե անց մայրաքաղաքային թիմի առավելությունը կրկնապատկեց Հենրիխ Մխիթարյանը, որը «Պարմայի» դարպասը գրավեց նաեւ 40-րդ րոպեին։
Մխիթարյանը 5-րդ գոլը խփեց Իտալիայի ընթացիկ առաջնությունում։ Մեկ անգամ էլ նա աչքի է ընկել Եվրոպայի լիգայի ընթացիկ մրցաշրջանում։
«Ռոման» 17 միավորով երրորդ տեղում է, «Պարման» 17-րդն է՝ 6 միավոր։ Առաջատարը 18 միավոր վաստակած «Սասուոլոն» է, որը 2։0 հաշվով հաղթեց «Վերոնային»։
Իտալիայի առաջնություն, 8-րդ տուր
«Ռոմա» - «Պարմա»՝ 3։0 (տեսանյութ)
Բորխա Մայորալ, 28, Հենրիխ Մխիթարյան, 32, 40
Striker's finish...
— AS Roma English (@ASRomaEN) November 22, 2020
(And great assist from Spinazzola too!)
#ASRoma #RomaParma pic.twitter.com/fxdytSb2WA
More Micki magic!
— AS Roma English (@ASRomaEN) November 22, 2020
#ASRoma #RomaParma pic.twitter.com/SIGcvkDaWW
«Վերոնա» - «Սասուոլո»՝ 0։2
Ժերեմի Բոգա, 42, Դոմենիկո Բերարդի, 76
«Ինտեր» - «Տորինո»՝ 4։2 (տեսանյութ)
Ալեքսիս Սանչես, 64, Ռոմելու Լուկակու, 67, 84, 11մ, Լաուտարո Մարտինես, 90 - Սիմոնե Ձաձա, 45+2, Կրիստիան Անսալդի, 62, 11մ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում