19:50  ,  22 նոյեմբերի, 2020

«Ռոմայի» հաղթանակն ու Մխիթարյանի դուբլը (ֆոտո, վիդեո)

Իտալիայի առաջնության 8-րդ տուրի խաղում «Ռոման» ընդունեց «Պարմային» եւ առավելության հասավ 3։0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

28-րդ րոպեին աչքի ընկավ իսպանացի հարձակվող Բորխա Մայորալը, իսկ 4 րոպե անց մայրաքաղաքային թիմի առավելությունը կրկնապատկեց Հենրիխ Մխիթարյանը, որը  «Պարմայի» դարպասը գրավեց նաեւ 40-րդ րոպեին։

Մխիթարյանը 5-րդ գոլը խփեց Իտալիայի ընթացիկ առաջնությունում։ Մեկ անգամ էլ նա աչքի է ընկել Եվրոպայի լիգայի ընթացիկ մրցաշրջանում։

«Ռոման» 17 միավորով երրորդ տեղում է, «Պարման» 17-րդն է՝ 6 միավոր։ Առաջատարը 18 միավոր վաստակած «Սասուոլոն» է, որը 2։0 հաշվով հաղթեց «Վերոնային»։

Իտալիայի առաջնություն, 8-րդ տուր

«Ռոմա» - «Պարմա»՝ 3։0 (տեսանյութ)

Բորխա Մայորալ, 28, Հենրիխ Մխիթարյան, 32, 40

«Վերոնա» - «Սասուոլո»՝ 0։2

Ժերեմի Բոգա, 42, Դոմենիկո Բերարդի, 76

«Ինտեր» - «Տորինո»՝ 4։2 (տեսանյութ)

Ալեքսիս Սանչես, 64, Ռոմելու Լուկակու, 67, 84, 11մ, Լաուտարո Մարտինես, 90 - Սիմոնե Ձաձա, 45+2, Կրիստիան Անսալդի, 62, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով