17:06  ,  22 նոյեմբերի, 2020

Գեղամ Կադիմյանը հաղթական գոլը նշել է Հայաստանի դրոշով (ֆոտո)

Ֆուտբոլի Բելառուսի առաջնության 29-րդ տուրում «Նեմանը» տանը մրցել է «Սլուցկի» հետ եւ առավելության է հասել նվազագույն հաշվով։

Հաղթական գոլը 29-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի հարձակվող Գեղամ Կադիմյանը, որը Հայաստանի դրոշով է նշել հաջողությունը։ Դրոշը տրիբունայից նրան են փոխանցել երկրպագուները։

«Նեմանը» 53 միավորով երրորդ տեղում է եւ առաջատար ԲԱՏԵ-ից հետ է 4 միավոր։ Երկրորդ տեղում ընթացող Սոլիգորսկի «Շախտյորն» ունի 56 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում