18:44  ,  21 նոյեմբերի, 2020

ԵԱ. Ռուսլան Ասլիկյանը՝ բրոնզե մեդալակիր

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 56 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ասլիկյանը պարտվեց կիսաեզրափակիչում եւ բավարարվեց բրոնզե մեդալով:

Կիսաեզրափակիչում Ասլիկյանի մրցակիցը Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսեյ Շենդիկն էր: Հայ բռնցքամարտիկը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 5:0 հաշվով հաղթել էր խորվաթ Դենի Ալագիքին: Քառորդ եզրափակիչում հայ բռնցքամարտիկը վստահ հաղթանակ էր տարել Լատվիայի ներկայացուցիչ Մատվեյ Պրոկուդինայի նկատմամբ եւ դուրս եկել կիսաեզրափակիչ:

Կարեն Աղամալյանի գլխավորած թիմից նոյեմբերի 21-ին կիսաեզրափակիչում ռինգ դուրս կգան նաեւ 60 կգ քաշային Արթուր Սահակյանը եւ +91 կգ քաշային Հովհաննես Փափազյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում