17:43  ,  20 նոյեմբերի, 2020

VAR համակարգի ստեղծողները պահանջում են դադարեցնել տեխնոլոգիայի օգտագործումը

Ֆուտբոլում մրցավարների կողմից օգտագործվող VAR համակարգը ստեղծողները պահանջել են առաջնություններից դադարեցնել տեխնոլոգիայի օգտագործումը, հայտնում է Sports Finding-ը:

VAR համակարգը ստեղծողներ Անտոնիո Իբանյեսն ու Միգել Անխել Գալանը պնդում են, որ ֆեդերացիաներն իրենցից թույլտվություն չեն ստացել համակարգն ազգային առաջնություններում օգտագործելուց առաջ:

ՖԻՖԱ-ն արդեն բանակցություններ է սկսել Իբանյեսի և Գալանի հետ, որպեսզի նրանք հրաժարվեն դատարան դիմելու մտքից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում