11:31  ,  20 նոյեմբերի, 2020

Ամփոփիչ մրցաշար. Նադալը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Լոնդոնում անցկացվող АТР-ի տարվա ամփոփիչ մրցաշարի խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը 3 սեթում հաղթեց հույն Ստեֆանոս Ցիցիպասին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: 2 ժամ 5 րոպե տևած մրցախաղում գրանցվեց 6:4, 4:6, 6:2 հաշիվը:

34-ամյա Նադալը խմբում գրավեց երկրորդ տեղը, իսկ կիսաեզրափակիչում կմրցի Դանիիլ Մեդվեդևի (Ռուսաստան) հետ: Այս խմբից առաջին տեղով փլեյ-օֆֆի ուղեգիր էր նվաճել ավստրիացի Դոմինիկ Տիմը, որի մրցակիցը կլինի կամ աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը (Սերբիա) կամ Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում