23:20  ,  19 նոյեմբերի, 2020

Վարանը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում:

Goal.com-ի հաղորդմամբ՝ 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»: Ֆրանսիացու պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս:

Ընթացիկ մրցաշրջանում Վարանը «Ռեալի» կազմում մասնակցել է 10 հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում