17:15  ,  14 նոյեմբերի, 2020

«Ուրարտուի» ակադեմիայում մարզումները վերսկսվում են

Երևանի «Ուրարտուի» ակադեմիան վերսկսում է մարզումները, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նոյեմբերի 16-ից ակադեմիայի բոլոր թիմերը կանցկացնեն կանոնավոր մարզումներ, որոնք կիրականացվեն անվտանգության բոլոր կանոններին համապատասխան։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՖՖ մանկապատանեկան ֆուտբոլի առաջնությունների մեկնարկը հետաձգվել է՝ հաշվի առնելով Հայաստանում կորոնավիրուսի ռեկորդային աճը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում