22:59  ,  9 նոյեմբերի, 2020

Միհրան Հարությունյանի կոչը Շուշիի մոտից․ Վերադառնալ Արցախ եւ զենք վերցնել

Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը Շուշիի մոտից կոչ է արել խուճապ չտարածել, իսկ հեռացածներին վերադառնալ Արցախ եւ զենք վերցնել։

«Եղել եմ Շուշիի տակ։ Այնտեղ մարտերը շարունակվում են։ Մեր տղաները հետ են մղում թշնամուն՝ չխնայելով ուժ ու փամփուշտ։ Ես ասելիք ունեմ խուճապի մատնվածներին եւ նրանց, ովքեր սգի մեջ են»,- Ինստագրամում գրել է Ռիո-2016 Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի փոխչեմպիոն, MMA-ի մարտիկ Միհրան Հարությունյանը։

31-ամյա մարզիկը տեսաուղերձ է հրապարակել Ինստագրամում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում