22:59 9 նոյեմբերի, 2020Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը Շուշիի մոտից կոչ է արել խուճապ չտարածել, իսկ հեռացածներին վերադառնալ Արցախ եւ զենք վերցնել։
«Եղել եմ Շուշիի տակ։ Այնտեղ մարտերը շարունակվում են։ Մեր տղաները հետ են մղում թշնամուն՝ չխնայելով ուժ ու փամփուշտ։ Ես ասելիք ունեմ խուճապի մատնվածներին եւ նրանց, ովքեր սգի մեջ են»,- Ինստագրամում գրել է Ռիո-2016 Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի փոխչեմպիոն, MMA-ի մարտիկ Միհրան Հարությունյանը։
31-ամյա մարզիկը տեսաուղերձ է հրապարակել Ինստագրամում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.