20:16  ,  9 նոյեմբերի, 2020

Ռուս բժիշկը հեռացել է «Փյունիկից»

«Փյունիկի» բժիշկ Օլեգ Գոլուբևը հեռացել է երևանյան ակումբից, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Այսօր «Փյունիկում» իր աշխատանքն ավարտեց բժիշկ Օլեգ Գոլուբևը: 2,5 տարվա ընթացքում Օլեգ Գոլուբևը հետևում էր մեր ֆուտբոլիստների առողջությանը և օգնում էր նրանց ցույց տալ իրենց լավագույն որակները։ Շնորհակալ ենք Օլեգ Գոլուբևին ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում ենք հաջողություն»,- ասվում է ակումբի հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Հայաստանի ընթացիկ առաջնությունում «Փյունիկը» 6 խաղից հետո 3 միավորով նախավերջին՝ 8-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում