16:27  ,  9 նոյեմբերի, 2020

Հայաստանի գավաթ. «Վանը» հաղթեց «Նորավանքին» և դուրս եկավ 1/4 եզրափակիչ

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Վանը» հյուրընկալվել էր «Նորավանքին»:

«Վանը» Միհրան Մանասյանի և Ստանիսլավ Եֆիմովի գոլերի շնորհիվ հաղթանակ տարավ 2:0 հաշվով և դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ:

Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր գոլազուրկ ոչ ոքի հաշվով:

Հայաստանի Գավաթի քառորդ եզրափակիչի զույգերը կորոշվեն վիճակահանությամբ: Գործող գավաթակիր «Նոան» և Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» պայքարի մեջ կմտնեն քառորդ եզրափակիչից: 

Հայաստանի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Նորավանք» - «Վան»՝ 0:2

Միհրան Մանասյան, 76, Ստանիսլավ Եֆիմով, 83

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում