23:47  ,  4 նոյեմբերի, 2020

Չեմպիոնների լիգա. «Մանչեսթեր Յունայթեդն» անակնկալ պարտություն կրեց (տեսանյութ)

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրը մեկնարկեց 2 խաղով:

H խմբում ընդգրկված անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով անակնկալ պարտություն կրեց թուրքական «Իստանբուլ Բաշակշեհիրից»: Հանդիպման բոլոր գոլերը գրանցեցին առաջին խաղակեսում:

F խմբում ռուսական «Զենիթը» և իտալական «Լացիոն» չպարզեցին հաղթողին՝ 1:1: Սանկտ պետերբուրգում տեղի ունեցած խաղում իտալական ակումբը վերջնամասում խուսափեց պարտությունից:

Չեմպիոնների լիգա, երրորդ տուր

F խումբ

«Զենիթ» (Ռուսաստան) - «Լացիո» (Իտալիա)՝ 1:1 (տեսանյութ)

Ալեքսանդր Երոխին, 32 – Ֆելիպե Կայսեդո, 82

H խումբ

«Իստանբուլ Բաշակշեհիր» (Թուրքիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 2:1 (տեսանյութ)

Դեմբա Բա, 12, Էդին Վիսկա, 40 – Անտոնի Մարտիալ, 43

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում