ՈւԵՖԱ-ի կարգապահական և էթիկայի կոմիտեն ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նուրլան Իբրահիմովին պատժել է ռասիստական ու այլ խտրականության դրսևորման համար, hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ Իբրահիմովը սոցցանցերում գրել էր, որ պետք է սպանել բոլոր հայերին՝ երեխաներին, կանանց, ծերերին: ՈւԵՖԱ-ն նրան անորոշ ժամանակով զրկել է ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու իրավունքից:
««Ղարաբաղ» ակումբի ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովին անորոշ ժամանակով արգելվում է զբաղվել ֆուտբոլային գործունեությամբ, քանի դեռ ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն այդ գործով որոշում չի կայացնի կարգապահական կոմիտեի 49-րդ կետով»,- ասվում է ՈւԵՖԱ-ի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել էր ՈւԵՖԱ-ին՝ պահանջելով «Ղարաբաղ» ակումբին հեռացնել եվրագավաթներից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

17:56 , 29 օգոստոսի
17:42 , 29 օգոստոսի 
12:08 , 29 օգոստոսի
09:07 , 29 օգոստոսի 
01:01 , 29 օգոստոսի
00:57 , 29 օգոստոսի 
00:47 , 29 օգոստոսի 
00:25 , 29 օգոստոսի
23:45 , 28 օգոստոսի 
22:47 , 28 օգոստոսի