ՈւԵՖԱ-ն պատժեց ադրբեջանական ակումբի ներկայացուցիչին

17:30   4 նոյեմբերի, 2020

ՈւԵՖԱ-ի կարգապահական և էթիկայի կոմիտեն ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նուրլան Իբրահիմովին պատժել է ռասիստական ու այլ խտրականության դրսևորման համար, hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ Իբրահիմովը  սոցցանցերում գրել էր, որ պետք է սպանել բոլոր հայերին՝ երեխաներին, կանանց, ծերերին: ՈւԵՖԱ-ն նրան անորոշ ժամանակով զրկել է ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու իրավունքից:

««Ղարաբաղ» ակումբի ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովին անորոշ ժամանակով արգելվում է զբաղվել ֆուտբոլային գործունեությամբ, քանի դեռ ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն այդ գործով որոշում չի կայացնի կարգապահական կոմիտեի 49-րդ կետով»,- ասվում է ՈւԵՖԱ-ի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել էր ՈւԵՖԱ-ին՝ պահանջելով «Ղարաբաղ» ակումբին հեռացնել եվրագավաթներից:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.