ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի վերաբերյալ: Ավելի վաղ «Ղարաբաղի» մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովը սոցցանցերում գրել էր, որ պետք է սպանել բոլոր հայերին՝ երեխաներին, կանանց, ծերերին:
ՈւԵՖԱ-ի կարգապահական և էթիկայի կոմիտեն սկսել է ուսումնասիրել միջադեպը՝ կանոնադրության 31. 4 հոդվածքի համաձայն (թշնամանք հրահրելն արգելելը): Հետաքննության արդյունքները կհրապարակվեն առաջիկայում, hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել էր ՈւԵՖԱ-ին՝ պահանջելով «Ղարաբաղ» ակումբին հեռացնել եվրագավաթներից:
Հիշեցնենք, որ «Ղարաբաղը» երկրորդ տարին անընդմեջ նվաճել էր Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:03 , 1 սեպտեմբերի
13:14 , 1 սեպտեմբերի
12:47 , 1 սեպտեմբերի
12:05 , 1 սեպտեմբերի
11:12 , 1 սեպտեմբերի
10:35 , 1 սեպտեմբերի
10:03 , 1 սեպտեմբերի
09:35 , 1 սեպտեմբերի
09:06 , 1 սեպտեմբերի 
01:59 , 1 սեպտեմբերի