23:30 2 նոյեմբերի, 2020ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի վերաբերյալ: Ավելի վաղ «Ղարաբաղի» մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովը սոցցանցերում գրել էր, որ պետք է սպանել բոլոր հայերին՝ երեխաներին, կանանց, ծերերին:
ՈւԵՖԱ-ի կարգապահական և էթիկայի կոմիտեն սկսել է ուսումնասիրել միջադեպը՝ կանոնադրության 31. 4 հոդվածքի համաձայն (թշնամանք հրահրելն արգելելը): Հետաքննության արդյունքները կհրապարակվեն առաջիկայում, hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել էր ՈւԵՖԱ-ին՝ պահանջելով «Ղարաբաղ» ակումբին հեռացնել եվրագավաթներից:
Հիշեցնենք, որ «Ղարաբաղը» երկրորդ տարին անընդմեջ նվաճել էր Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.