18:11  ,  2 նոյեմբերի, 2020

«Փյունիկում» կորոնավիրուսի բռնկում է սկսվել

Երևանի «Փյունիկում» արձանագրվել են կորոնավիրուսով վարակման մի շարք դեպքեր, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ուրարտուի» դեմ Հայաստանի առաջնության 11-րդ տուրի խաղից առաջ կորոնավիրուսի դրական թեստ են հանձնել Սևակ Ասլանյանը, Արաս Օզբիլիսը, Ալիկ Առաքելյանը, Սալոմոն Նիրիսարիկեն, Գոռ Մալաքյանը և Էրիկ Ազիզյանը։ Դրական է եղել նաև թիմի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի և ադմինիստրատիվ շտաբի մի քանի աշխատակիցների թեստերի պատասխանները։ Բոլոր վարակվածներն ինքնամեկուսացման մեջ են։

Կանոնակարգի համաձայն՝ «Փյունիկը» թեստերի արդյունքներն ուղարկել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա։

Հիշեցնենք, որ Հայաստանի ընթացիկ առաջնությունում «Փյունիկը» 7 խաղից հետո 6 միավորով նախավերջին՝ 9-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում