Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվեց «Օսասունային» և հաղթանակ տարավ 3:1 հաշվով:
Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ժոաու Ֆելիշը, գոլի հեղինակ դարձավ Լուկաս Տորեյրան, «Օսասունայի» միակ գոլը խփեց Անտե Բուդիմիրը:
Անգլիայի Պրեմյեր լիգայի 7-րդ տուրում չեմպիոն «Լիվերպուլը» տանը 2:1 հաշվով հաղթանակ տարավ «Վեսթ Հեմի» նկատմամբ: «Լիվերպուլի» կազմից գոլերի հեղինակ դարձավ Մոհամեդ Սալահը և Դիոգու Ժոտան, իսկ «Վեսթ Հեմի» կազմից աչքի ընկավ Պաբլո Ֆորնալսը:
Գերմանիայի առաջնության 6-րդ տուրում «Լայպցիգը» հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտություն կրեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»: Հանդիպման միակ գոլը խփեց Հանես Վոլֆը:
Իսպանիայի առաջնություն, 8-րդ տուր
«Օսասունա» - «Աթլետիկո»՝ 1:2 (տեսանյութ)
Անտե Բուդիմիր, 80 - Ժոաու Ֆելիշ, 43, 69
Անգլիայի առաջնություն, 7-րդ տուր
«Լիվերպուլ» - «Վեսթ Հեմ»՝ 2:1 (տեսանյութ)
Մոհամեդ Սալահ, 42, Դիոգու Ժոտա, 85 - Պաբլո Ֆորնալս, 10
Գերմանիայի առաջնություն, 6-րդ տուր
«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Լայպցիգ»՝ 1:0 (տեսանյութ)
Հանես Վոլֆ, 60
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում