«Աթլետիկոն» ու «Լիվերպուլը» հաղթանակներ տարան, «Լայպցիգը» պարտվեց (տեսանյութ)

23:24   31 հոկտեմբերի, 2020

Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվեց «Օսասունային» և հաղթանակ տարավ 3:1 հաշվով:

Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ժոաու Ֆելիշը, գոլի հեղինակ դարձավ Լուկաս Տորեյրան, «Օսասունայի» միակ գոլը խփեց Անտե Բուդիմիրը: 

Անգլիայի Պրեմյեր լիգայի 7-րդ տուրում չեմպիոն «Լիվերպուլը» տանը 2:1 հաշվով հաղթանակ տարավ «Վեսթ Հեմի» նկատմամբ: «Լիվերպուլի» կազմից գոլերի հեղինակ դարձավ Մոհամեդ Սալահը և Դիոգու Ժոտան, իսկ «Վեսթ Հեմի» կազմից աչքի ընկավ Պաբլո Ֆորնալսը:

Գերմանիայի առաջնության 6-րդ տուրում «Լայպցիգը» հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտություն կրեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»: Հանդիպման միակ գոլը խփեց Հանես Վոլֆը:

Իսպանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Օսասունա» - «Աթլետիկո»՝ 1:2 (տեսանյութ)

Անտե Բուդիմիր, 80 - Ժոաու Ֆելիշ, 43, 69

Անգլիայի առաջնություն, 7-րդ տուր

«Լիվերպուլ» - «Վեսթ Հեմ»՝ 2:1 (տեսանյութ)

Մոհամեդ Սալահ, 42, Դիոգու Ժոտա, 85 - Պաբլո Ֆորնալս, 10

Գերմանիայի առաջնություն, 6-րդ տուր

«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Լայպցիգ»՝ 1:0 (տեսանյութ)

Հանես Վոլֆ, 60



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։