22:02  ,  31 հոկտեմբերի, 2020

Վահան Բիչախչյանի գոլը նպաստել է «Ժիլինայի» հաղթանակին (տեսանյութ)

Սլովակիայի առաջնության 12-րդ տուրում «Ժիլինան» տանը ուժերը չափեց «Սենիկայի» հետ և հաղթանակ տարավ 3:1 հաշվով:

«Ժիլինայի» երրորդ գոլը 63-րդ րոպեին 11 մետրանոցից խփել է Հայաստանի հավաքականի 21-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանը (տեսանյութ):

«Ժիլինայի» կազմից գոլի հեղինակ է դարձել նաև Դավիդ Կուրմինովսկին, գրանցվել է նաև ինքնագոլ:

Սլովակիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Ժիլինան» 19 միավորով երրորդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում