14:45  ,  29 հոկտեմբերի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի պաշտպան Ալեքս Տելեսը գերմանական «Լայպցիգի» եմ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումը (5:0) բաց է թողել կորոնավիրուսի պատճառով: Այդ մասին հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերը:

«Նա կբացակայի որոշ ժամանակ: Տելեսի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել: Նա չունի ախտանիշներ և լավ է զգում իրեն»,- նորվեգացի մասնագետի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ 27-ամյա բրազիլացին այս տրանսֆերային պատուհանի ընթացքում պորտուգալական «Պորտուից» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում