10:49  ,  28 հոկտեմբերի, 2020

Ֆլիկ. Դժվար հաղթանակ տարանք «Լոկոմոտիվի» դեմ խաղում

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում ռուսական «Լոկոմոտիվի» նկատմամբ տարած հաղթանակը:

««Լոկոմոտիվի» ֆուտբոլիստները շատ լավ էին խաղում, նրանք լավ էին պատրաստված և գիտեին, թե ինչ են անում:

Մենք ծանր հանդիպում անցկացրեցինք, դժվարությամբ հաղթեցինք, բայց արժանի էինք այդ հաղթանակին»,- Ֆլիկի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Բավարիան» հաղթանակ է տարել «Լոկոմոտիվի» նկատմամբ 2:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում