10:56  ,  26 հոկտեմբերի, 2020

Մոուրինյոն նշել է «Տոտենհեմի» թույլ կողմը

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ իր թիմի գլխավոր խնդիրը խաղային կայունության բացակայությունն է:

««Ռեալում» ես աշխատում էի շատ հզոր ֆուտբոլիստների հետ, և մեզ հաջողվել էր հասնել նրան, որ «Ռեալը» միշտ կայուն խաղ էր ցուցադրում:

Պետք է անկեղծ լինեմ և խոստովանեմ, որ «Տոտենհեմի» թույլ կողմը խաղային կայունության բացակայությունն է: Այստեղ ևս հանդես են գալիս բարձրակարգ ֆուտբոլիստներ, սակայն մեզ դեռևս չի հաջողվել հասնել կայուն խաղի»,- Մոուրինյոյի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Պրեմյեր լիգայի 5-րդ տուրից հետո «Տոտենհեմն» ունի 8 միավոր և 11-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում