10:13  ,  26 հոկտեմբերի, 2020

Ումտիտի. «Լիոնը» ցանկանում էր վերադարձնել ինձ

Կատալոնական «Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Սամուել Ումտիտին հայտարարել է, որ ավարտված տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող էր վերադառնալ իր նախկին ակումբ՝ «Լիոն»:

«Ինձ հետ կապ է հաստատել «Լիոնը», սակայն մենք բանակցություններ չենք վարել և համաձայնության չենք եկել, քանի որ «Բարսելոնան» չափից շատ գումար էր պահանջում իմ դիմաց»,- Ումտիտիի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

26-ամյա Սամուել Ումտիտին «Լիոնի» սան է, ակումբի կազմում հանդես է եկել 2011-2016 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում