14:15 25 հոկտեմբերի, 2020Ազատության հրապարակում մեկնարկել է շախմատի Հայաստանի բազմակի չեմպիոն, գրոսմայստեր Մարիա Գեւորգյանի շախմատային նախաձեռնությունը՝ հաջակցություն բանակին, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը։
Գրոսմայստերը միաժամանակյա խաղի սեանս է անցկացվում ցանկացողների, անցորդների, շախմատի սիրահարների հետ։ Մասնակցությունը վճարովի է՝ ըստ ցանկության։ Հանգանակված ամբողջ գումարն ուղղվելու է համահայկական հիմնադրամին հաջակցություն հայոց բանակին։
Մարիա Գեւորգյանի խոսքով՝ մեկնարկում մասնակցությունն ավելի ակտիվ էր։ «Ակտիվ սկսեցինք։ Հիմա մի փոքր պասիվացավ, բայց հետաքրքիր է ընթանում։ Տարբեր տարիքի սիրողական խաղացողներ են, որոնք բավական լավ են խաղում։
Նպատակը թիկունքում համախմբվելն ու բանակին, զինվորներին մեր թեկուզ չնչին աջակցությունը ցուցաբերելն է։ Եվս մեկ անգամ հրավիրում եմ բոլորին։ Եկեք շախմատ խաղանք ու օգնենք զինվորին»,- ասաց Մարիա Գեւորգյանը։
Միաժամանակյա սեանսը գրոսմայստերի հետ կտեւի մինչեւ 17:00-ն։
Լուսինե Շահբազյան


The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.