15:55  ,  24 հոկտեմբերի, 2020

«Նապոլին» նոր պայմանագիր կառաջարկի Գատուզոյին

Իտալական «Նապոլիում» գոհ են թիմի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի աշխատանքից և պատրաստ են նոր պայմանագիր առաջարկել նրան: Այդ մասին հայտարարել է ակումբի սպորտային տնօրեն Կրիստիանո Ջունտոլին:

«Մենք նրա կատարած աշխատանքից շատ գոհ ենք ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Նա ամբողջությամբ պահպանում է մեր գործը: Երբ Գատուզոն միացավ մեզ, թիմի գործերն այնքան էլ լավ չէին, և նա մեզ օգնեց գտնել ճիշտ ճանապարհ: Ջենարոն երջանիկ է այստեղ, և կարելի է պայմանավորվել պայմանագիրը երկարաձգելու հարցում»,- Կրիստիանո Ջունտոլիի խոսքը մեջբերում է Kiss Kiss Napoli-ն:

Հիշեցնենք, որ 42-ամյա Գատուզոն 2019 թվականի վերջնամասում է գլխավորել «Նապոլին», որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021-ի ամառ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում