10:40  ,  24 հոկտեմբերի, 2020

Եվրոպայի թոփ-5 լիգաներում մեկ թիմ մնաց առանց միավորների կորուստի

Անգլիայի առաջնության 6-րդ տուրում «Լիդսը» մրցակցի խաղադաշտում 3:0 հաշվով հաղթեց «Աստոն Վիլային», որը միավորներ չէր կորցրել այդ խաղից առաջ:

Այսպիսով, Եվրոպայի թոփ-5 առաջնություններում (Անգլիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) մնաց մեկ ակումբ, որը միավոր չի կորցրել այս մրցաշրջանում: Խոսքն իտալական «Միլանի» մասին է, հայտնում է Gracenote-ն:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում «Միլանն» անցկացրել է 4 հանդիպում և տարել նույնքան հաղթանակ:

«Աստոն Վիլան» Անգլիայի առաջնությունում մեկնարկել էր 4 հաղթանակներով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում