Շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» կիսապաշտպան Կեմար Ռուֆը տպավորիչ գոլի հեղինակ է դարձել բելգիական «Ստանդարդի» դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում (տեսանյութ):
Ավելացված ժամանակում 27-ամյա անգլիացին մրցակցի դարպասը գրավել է մոտ 50 մետրից: Դա Եվրոպայի լիգայի պատմության ամենահեռու տարածությունից գոլն էր, հայտնում է Opta-ն:
Հիշեցնենք, որ այդ խաղում Սթիվեն Ջերարդի գլխավորած «Գլազգո Ռեյնջեսն» արտագնա հաղթանակ էր տարել 2:0 հաշվով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում