01:03  ,  20 հոկտեմբերի, 2020

ԱԵԼ-ը հաղթեց, Գեւորգ Ղազարյանը դարձավ գոլի հեղինակ

Կիպրոսի առաջնության 7-րդ տուրում Լիմասոլի ԱԵԼ-ը տանը մրցել է «Էնոսիսի» հետ եւ հաղթել է 4։1 հաշվով։

Դաշտի տերերի չորրորդ գոլը խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը։ Նա փոխարինման է դուրս եկել 64-րդ րոպեին եւ աչքի է ընկել դրանից 6 րոպե անց։

ԱԵԼ-ը 12 միավորով 5-րդ տեղում է։ «Էնոսիսը» վերջինն է՝ 3 միավոր։ Առաջատար «Ապոլոնն» ունի 16 միավոր։

Կիպրոսի առաջնություն, 7-րդ տուր

ԱԵԼ - «Էնոսիս»՝ 4։1

Սլոբոդան Մեդոեւիչ, 6, Սիտո Ռիերա, 16, Վասիլիոս Պապաֆոտիս, 24, Գեւորգ Ղազարյան, 70 - Ժուան Ֆելիպե, 38, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում