Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 8-րդ տուրում Երեւանի «Արարատը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց «Գանձասար-Կապանին» եւ հաղթանակ տարավ 2։1 հաշվով։
«Արարատը» 4 խաղից հետո 9 միավորով բարձրացավ առաջին տեղ՝ գոլերի տարբերությամբ գերազանցելով նույնքան միավոր ունեցող «Վանին»։
«Գանձասար-Կապանը» 5 խաղից հետո 4 միավորով նախավերջինն է։
Հայաստանի առաջնություն, 8-րդ տուր
«Արարատ» - «Գանձասար-Կապան»՝ 2։1
Մորի Կոնե, 39, Էդգար Մալաքյան, 90+2 – Վբեյմար Անգուլո, 86, 11մ
Չիրացրած 11մ՝ Արտակ Եդիգարյան («Արարատ»), 45+1
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում