11:26  ,  18 հոկտեմբերի, 2020

Տեոֆիմո Լոպեսն՝ աշխարհի ամենաերիտասարդ բացարձակ չեմպիոն

23-ամյա Տեոֆիմո Լոպեսը դարձել է աշխարհի ամենաերիտասարդ բացարձակ չեմպիոնը պրոֆեսիոնալ բռնցքամարտի պատմության մեջ։

Լաս Վեգասում տեղի ունեցած մենամարտում, թեթեւ քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն, ամերիկացի Տեոֆիմո Լոպեսը մրցավարների որոշմամբ, միավորներով (116-112, 119-109, 117-111) հաղթել է WBC, WBA Super եւ WBO վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի Վասիլի Լոմաչենկոյին։

2018 թվականից պրոֆեսիոնալ բնռցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչում ոչ ոք չէր նվաճել։ Նախորդ անգամ դա հաջողվել էր ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկին։

Տեոֆիմո Լոպեսը 13-րդ բացարձակ չեմպիոնն է։ Հաշվարկը սկսվում է 1988 թվականից, չորս հիմնական վարկածներով։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում