00:40  ,  18 հոկտեմբերի, 2020

«Յուվենտուսը» միավորներ կորցրեց (տեսանյութ)

Իտալիայի առաջնության չորրորդ տուրում չեմպիոն «Յուվենտուսը» հյուրընկալվեց «Կրոտոնեին»: 

Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով: Խաղի հաշիվը 12-րդ րոպեին 11 մետրանոցից բացեց «Կրոտոնեի» նիգերիացի հարձակվող Սիմեոն Նվանկոն: 21-րդ րոպեին պատասխան գոլը խփեց «Յուվենտուս» վերադարձած իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան:

Ա Սերիայի չորրորդ տուրից հետո «Յուվենտուսը» 8 միավորով չորրորդ տեղում է, «Կրոտոնեն» ունի 1 միավոր և 18-րդ տեղում է:

Իտալիայի առաջնություն, չորրորդ տուր

«Կրոտոնե» - «Յուվենտուս»՝ 1:1 (տեսանյութ)

Սիմեոն Նվանկո, 12 (11մ) - Ալվարո Մորատա, 21

Հեռացում

«Յուվենտուս». Ֆեդերիկո Կյեզա, 60

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում