21:11  ,  16 հոկտեմբերի, 2020

Սանկտ Պետերբուրգ. Կարեն Խաչանովը լքեց պայքարը

Սանկտ Պետերբուրգում ընթացող ATP շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչում ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը պարտվեց կանադացի Միլոշ Ռաոնիչին:

1 ժամ 27 րոպե տևած մրցախաղում հայ մարզիկը պարտվեց 1:6, 6:7 հաշվով և լքեց պայքարը:

Կիսաեզրափակիչում Ռաոնիչի մրցակիցը կլինի խորվաթ Բորնա Չորիչը:

Նախորդ 2 մրցախաղերում Կարեն Խաչանովը հաղթել էր ավստրալացի Ջեյմս Դակվորտին ու ռուս Ասլան Կարացևին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում