00:05  ,  16 հոկտեմբերի, 2020

St. Petersburg Open. Խաչանովը հաղթեց և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Սանկտ Պետերբուրգի Բաց առաջնության երկրորդ շրջանում հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը մրցել է ռուս Ասլան Կարացևի հետ:

2 ժամ 16 րոպե տևած պայքարում Խաչանովը հաղթանակ է տարել 4:6, 7:5, 6:3 հաշվով:

Քառորդ եզրափակիչում Խաչանովի մրցակիցը կլինի Ալեքսանդր Բուբլիկ - Միլոշ Ռաոնիչ դիմակայության հաղթողը:

Մրցաշարի քառորդ եզրափակիչ են դուրս եկել նաև ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովը և շվեյցարացի Ստեն Վավրինկան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում