15:36  ,  18 սեպտեմբերի, 2012

Շումախերը մեկնարկ դուրս կգա Բանգկոկում

Միխայել Շումախերը 7-րդ անգամ կմասնակցի դեկտեմբերին Բանգկոկում կայանալիք Չեմպիոնների մրցավազքին, որը կանցկացվի արդեն 25-րդ անգամ։ Team Germany անձնակազմում Շումախերին կընկերակցի Սեբաստիան Ֆետելը։

«Ես նախկինում երբեք մրցարշավի չեմ մասնակցել Թաիլանդում։ Դա հետաքրքիր լրացում կլինի իմ ավտոսպորտային ճանապարհորդությանը։ Իհարկե, մենք Գերմանիայի մրցուղու առավելություն չենք ունենա Թաիլանդում, սակայն Սեբաստիանի հետ մենք լավ ենք հանդես եկել նաեւ Լոնդոնում եւ Փարիզում։

Չեմպիոնների մրցավազքը շատ հետաքրքիր իրադարձություն է։ Այստեղ վերադառնալ ինձ ստիպեց ուրախ ժամանակ անցկացնելու հնարավորությունը։ Ստադիոնում անցկացվող մրցարշավները հատուկ են մեզ համար։ Դա բացառիկ փորձառություն է, քանի որ երկրպագուները մոտ են մրցուղուն։ Մենք բոլորս էլ պրոֆեսիոնալներ ենք եւ հենց փակում ենք սաղավարտը՝ մտածում ենք միայն հաղթանակի մասին»,- Շումախերի խոսքը մեջբերում  է proff1.ru-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում