19:15  ,  14 հոկտեմբերի, 2020

Արաս Օզբիլիսը մարզում է անցկացրել Արցախից ժամանած երեխաների հետ (ֆոտո)

Երեւանի «Փյունիկի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը մարզում է անցկացրել Արցախից ժամանած երեխաների հետ: Այդ մասին 30-ամյա ֆուտբոլիստը հայտնել է սոցցանցերում:

«Այսօր ունեցա հաճելի հնարավորություն մարզում անցկացրել Արցախից ժամանած երեխաների հետ: Այս երեխաների դեմքին ժպիտ տեսնելու համար մենք ցանկանում են կանգնեցնել ժամանակը և պահպանել այդ տեսարանը իմ կյանքի մնացած ժամանակահատվածում»,- Իստագրամում գրել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը՝ տեղադրելով լուսանկար:

Հիշեցնենք, որ վերջերս Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ծարավ աղբյուր 55/8 հասցեում բացվել էր բակային ֆուտբոլային խաղադաշտ, որի շինարարական աշխատանքները ֆինանսավորել է Արաս Օզբիլիսը:  

View this post on Instagram

Children should live free and safe!!! #armeniastrong #artsakhstrong 

A post shared by Aras Ozbiliz (@arasozbiliz) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում